17:52   07-09-2021
Ի՞նչ անել, որ «խաղաղության» պայմանագիրը չդառնա «մահվան վկայական». «Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Եվ Հայաստանը և Ադրբեջանը պետք է դիմեն ՄԱԿ-ի դատարան, պարզելու համար, թե որ փաստաթղթերը կարող են դառնալ սահմանազատման հիմք: Չի կարելի կնքել խաղաղության պայմանագիր, առանց իրավական հիմքերի: Բավական է մի փոքր սխալ ձևակերպում և մենք կունենանք ոչ միայն տարածքային, այլև ֆինանսական կորուստներ: Հետևաբար պայմանագրում պետք է լինի կետ, փոխադարձաբար ֆինանսական և նյութական պահանջներ չունենալու մասին: Չմոռանանք Ադրբեջանի 50-800 մլրդ դոլարի պահանջի մասին շրջանառվող թեման: Պայմանագիրը միջպետական է, և այն չի կարող ստորագրվել առանց շահագրգիռ նախարարությունների և Սահմանադրական դատարանի  որոշման, իսկ սահմանների ցանկացած փոփոխություն պետք է տեղի ունենա միայն հանրաքվեյի համաձայն:

Ամեն բան ունի իր գինը և եթե հանուն այդ «խաղաղության»  պետք է հարվածի տակ դնենք մեր ապագան, ապա դա ոչ թե  խաղաղության պայմանագիր է, այլ «մահվան վկայական»: 

«Մոդուս վիվենդի» հաղորդման հեղինակ Արա Պապյանը այս անգամ անդրադարձել է հնարավոր խաղաղության պայմանագրի նրբություններին:

Loading...