Ի՞նչ է որմնանկարը…. Ավետարանի պատգամներին ծանոթացնելու ճանապարհով հավատացյալներին քրիստոնեության արժեքները փոխանցելու միջոց: Հատկապես, երբ գրահրատարակչությունը զարգացած չէր, որմնանկարչությունը կարևոր դեր խաղաց: Զարգացրեց մեր հասարակության երևակայությունը, գունային ճաշակը, բարոյագիտությունը դարձնելով շատ ավելի հասանելի և մատչելի։
«Կարին» խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը, ճարտարապետ-վերականգնող Արա Զարյանը և որմնանկարների վերականգնման մասնագետ Քրիստին Լամուրեն խոսել են հայկական որմնանկարչության, Հաղպատի վանքի որմնանկարների մասին պատմող նոր գրքի մասին: