12:57   08-09-2021
«Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնին կներկայացվեն մարզաբնակ վարպետների բազմաբնույթ գործեր
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի մարզերում ավանդական արհեստների՝ փայտի և քարի փորագրություն, տեքստիլ, ասեղնագործություն, գորգագործություն, կավագործություն և այլն վերականգնման գործընթացը խթանելու նպատակով կկազմակերպվի «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը կանցկացվի սեպտեմբերի 11-12-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում (Կասկադ):

Փառատոնի այցելուները երկօրյա միջոցառմանը հնարավորություն կունենան ձեռք բերել արհեստագործների ձեռագործ աշխատանքները և մասնակցել վարպետաց դասերի՝ զարգացնելով իրենց արհեստագործական հմտությունները: 

«Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը «Իմ Հայաստան» ծրագրի հիմնական նախաձեռնություններից մեկն է: Արդեն 4-րդ տարին է, ինչ փառատոնը իրականացվում է «Տերյան» մշակութային կենտրոնի հետ համատեղ:

Loading...