10:22   10-09-2021
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն Արմավիրում ծանոթացել է խաղողի մթերման գործընթացին
Թողնել մեկնաբանություն

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 9-ին այցելել է Արմավիրի Պռոշյանի գինու և կոնյակի գործարան՝ տեղում ծանոթանալու խաղողի մթերման գործընթացին և դրա շուրջ բարձրաձայնված խնդիրներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակից, փոխվարչապետը զրուցել է մթերման հերթում սպասող խաղողագործների և գործարանի տնօրինության հետ՝ լսելով նրանց խնդիրները, վերջիններիս լուծումների վերաբերյալ առաջարկները:

Ըստ աղբյուրի՝ այդ կապակցությամբ առաջիկայում նախատեսվում է հանդիպում խաղող մթերող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը նաև շրջել է գործարանի տարածքում, ծանոթացել վերջինիս կարողություններին, ենթակառուցվածքներին, մթերքների ընդունման և մշակման արտադրաշղթային:


Loading...