12:46   10-09-2021
Եվս 7 սփյուռքահայ մասնագետներ աշխատանքի են անցել կառավարությունում
Թողնել մեկնաբանություն

Եվս 7 սփյուռքահայ մասնագետ աշխատանքի է անցել ՀՀ կառավարությունում:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: 

Նրանք Հայաստան են ժամանել ՀՀ պետական համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրով և հարցազրույցների արդյունքում ընտրել իրենց նոր աշխատավայրերը: Հանձնակատարի գրասենյակի «իԳործ» թիմը նրանց ուղեկցել է գերատեսչություններ:

Լիբանանից Գասիա Սամուելյանը և Ռուսաստանից Ռուզաննա Գրիգորյանը կաշխատեն նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնում:

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակում իր մեկամյա աշխատանքը կսկսի ռուսաստանահայ Մարիամ Մնացականյանը:

Լիբանանահայ Զեփյուր Չահրոզյանը դարձել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցը: Շվեյցարիայից Լիլիթ Հարությունյանը և Բելգիայից Նունե Հարությունյանը կաշխատեն Երևանի քաղաքապետարանում: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունում իր կարիերան կշարունակի Մարիա Հակոբյանը՝ Շվեդիայից:

Loading...