12:50   10-09-2021
Վերակառուցվում է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի միջնակարգ դպրոցը
Թողնել մեկնաբանություն

 ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով վերակառուցվում է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի միջնակարգ դպրոցը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուքի» իր էջում այս մասին գրել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: Փոխվարչապետը նշում է, որ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից ներդրվել է 880 մլն ՀՀ դրամ։


Loading...