15:57   10-09-2021
Ապագայի համար տուն է պետք. առաջիկա տարիներին արցախցիները կապահովվեն բնակարաններով. «Միացում»
Թողնել մեկնաբանություն

Արցախում Մանե Թանդիլյանը ավարտեց պաշտոնավարումը, բայց իր խոսքով դեռևս չի ավարտել աշխատանքը այնտեղ: Արցախում անելիքը շատ է: Ամեն դեպքում, ըստ Թանդիլյանի, ապրելով, կյանքի ժամանակը անցկացնելով մեծ գործ կանեք Արցախի համար։ Արցախում սոցիալական կողմում համակարգային փոփոխությունների փուլն էր մոտեցել։ Մի շարք համակարգեր են ներդրվել, որոնք կփորձեն թեթևացնել բնակիչներրի սոցիալական խնդիրները: Այսուհետ մեր հայրենակիցների խնդիրները պիտի ավելի հասանելի դարձնել գերատեսչությանը: Պետությունը պիտի առանց ահազանգի հասնի Արցախի բնակչի տուն: Թանդիլյանի խոսքով, սակայն տուն և հող կորցրած մարդու համար սոցիալական և ֆինանսական աջակցությունը բավարար պայման չէ: Պիտի տնտեսական անկախության ծրագրեր ևս իրականացվեն:

Loading...