15:52   13-09-2021
Ադրբեջանում մեկնարկել են այդ երկրի, Թուրքիայի, Պակիստանի համատեղ զորավարժությունները
Թողնել մեկնաբանություն

 Ադրբեջանում մեկնարկել են այդ երկրի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժությունները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ զորավարժությունները տևելու են սեպտեմբերի  12-20-ը:

«Երեք եղբայր-2021» խորագիրը կրող զորավարժությունների հիմնական նպատակը, որին մասնակցում են երեք երկրներ, հանդիսանում է ստորաբաժանումների միջև փոխգործակցության բարելավումը, ինչպես նաև պատրաստվելը գործողությունների՝ խաղաղ և պատերազմական իրավիճակներում»,-  նշված է հաղորդագրության մեջ։

Loading...