«Սենսեյ» մարքեթինգի ակադեմիան պատրաստել է նոր ուսումնական ծրագիր: Ակադեմիան առաջարկում է երկարաժամկետ և կարճաժամկետ՝ քառօրյա դասընթացներ, մարքեթինգի և մենեջմենթի ուղղությամբ: Արդյունավետ վաճառքներ, բրենդինգ, գովազդ, մարքեթինգ, ինչպես նաև կորպորատիվ թրեյնինգներ և այլն: Դասընթացների ընդհանուր տևողությունը մոտ 8 ժամ է: Կան խորացված դասընթացներ նաև ոլորտի մասնագետների համար. 80 ժամ մարքեթինգի շուրջ և Նիդերլանդների մարքեթինգի ինստիտուտի կողմից ներկայացվող NIMA ծրագիրը: Վերջինի դեպքում լինելու են հյուր-խոսնակներ, իսկ ավարտական քննությունն անցկացվելու է Նիդերլանդների մարքեթինգի ինստիտուտի կողմից:
«Էստի համեցեք» հաղորդման հյուրը «Սենսեյ» Մարքեթինգի ակադեմիայի նախագծերի համակարգող Իննա Չուխաջյանն է: