18:00   14-09-2021
Կեցցե՛ միութենական պետությու՛նը…. Արդյոք Հայաստանն ունի այլընտրանք. «Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանը արևմուտքի արժեքների հայելանման տարբերակներն է ստեղծում…. Կա ՆԱՏՕ, ուրեմն մենք կստեղծե՛նք ՀԱՊԿ, կա Եվրամիություն, ստեղծու՛մ ենք Միութենական պետություն: Բելառուսը, իրեն մաս-մաս վաճառելով, արագ քայլերով դառնում է այդ միության առաջին նախադեպը: Հայտնի է, որ մյուս նախկին հանրապետությունները ևս պետք է ինտեգրվեն միութենական պետության կազմում, այնպես որ հաջորդը  կարող է լինել Հայաստանը: Ռուսաստանը, մեկուսացնելով Հայաստանը Արևմուտքից, փորձում է  թողնել մեզ միայն իր  հույսին՝ ստիպելով դառնալ նորաստեղծ միութենական պետության կազմում երրորդը: Արդյունքում մենք ձևականորեն կշարունակենք մնալ ՄԱԿ-ի անդամ, ունենալ դեսպանատներ, բայց կզրկվենք ամենաէականից՝ արտաքին քաղաքականություն վարելու կարողությունից:

Դիվանագետ Արա Պապյանի հաղորդման թեման Ռուսաստանի հետ ինտեգրացման գործընթացի խնդիրներն են և դրանք շրջանցելու հնարավորությունը:

Loading...