12:59   15-09-2021
Ուկրաինան կշարունակի Bayraktar-ներ գնել Թուրքիայից
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Զալուժնին Report լրատվական գործակալության հետ զրույցում ասել է, որ Թուրքիան 2021-2022թթ. պատրաստվում է Ուկրաինային վաճառել 4 միավոր թուրքական հարվածային Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ուկրաինացի պաշտոնյան նշել է, որ Կիևը հույս ունի, որ հետագայում թուրքական ԱԹՍ-ները կարտադրվեն Ուկրաինայում։

Ուշագրավ է, որ երեկ Ուկրաինայի պաշտպանության նախարարը հանդիպել էր Bayraktar TB2 արտադրող «Baykar Makina» ռազմարդյունաբերական ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարի հետ։ Քննարկվել էր Ուկրաինայում թուրքական ԱԹՍ-ների արտադրման հարցը։

Հիշեցնենք, որ Bayraktar TB2-ի ձեռքբերման պայմանագիրը Թուրքիան Ուկրաինայի հետ կքնել էր 2020-ին դեկտեմբերի 14-ին, ինչը դժգոհություն էր առաջացրել Ռուսաստանում։

Loading...