14:02   15-09-2021
Վերաքննիչ դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու դեմ բողոքների քննությունը:

Հիշեցնենք՝ ընդհանուր իրավասության դատարանը սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի  դեմ հարուցված քրեական գործի վարույթը Օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով կարճել է՝ հիմնվելով Սահմանադրական դատարանի հունիսի 26-ի որոշման  վրա: Հիշեցնենք նաև, որ Սահմանադրական դատարանն անվավեր է ճանաչել Քոչարյանին և մյուս նախկին պաշտոնյաներին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածը: Այսօրվա դատական նիստին իր բողոքն է ներկայացրել տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Loading...