14:43   15-09-2021
Վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը հետաձգեց մեկ ամսով
Թողնել մեկնաբանություն

Վերաքննիչ քրեական դատարանը մեկ ամսով հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմը:

2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը դիմումով տեղեկացրել է, որ սեպտեմբերի 18-28-ը գտնվելու է արձակուրդում։ Բացի այդ, դատավորները մասնակցելու են վերապատրաստման կուրսերին և կարող են դատական նիստերի մասնակցել հոկտեմբերի 11-ից հետո։

 Ըստ այդմ՝ հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 15-ին, ժամը 17:00-ին։

Loading...