14:44   15-09-2021
Արմեն Չարչյանը դժվարությամբ է խոսում. Արամ Վարդևանյան
Թողնել մեկնաբանություն

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը դժվարությամբ է խոսում, օրգանիզմում ինսուլինի բարձր մակարդակը արդեն ծայրահեղ վիճակ է առաջացանում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Փորձեցինք սահմանափակել նրա հետ հաղորդակցությունը, զուտ տեսանք՝ ինչ պայմաններում է, ինչպես է իրեն զգում։ Իր կամքը տեղն է, իհարկե, բայց նման պայմաններում մարդուն կալանավորված պահելը խոշտանգում է։ Դա մարդասիրական ցանկացած արժեքի ոչնչացում է»,- նշեց նա:

Loading...