16:16   15-09-2021
Ֆրանսիան սպառնացել Է Մալիից զինվորականներին դուրս բերել այնտեղ «Վագներ» ՄՌԸ-ի հայտնվելու դեպքում
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիայի ԱԳ նախարարության ղեկավար Ժան Իվ Դրիանն սպառնացել Է, որ Փարիզը Մալիից զինվորականներին դուրս կբերի, եթե աֆրիկյան այս երկրում սկսեն աշխատել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության (ՄՌԸ) վարձկանները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Դա միանգամայն անհամատեղելի Է մեր ռազմական ներկայության հետ»,-ֆրանսիական հեռուստատեսությունը մեջբերում Է նախարարի խոսքը, որը մեկնաբանել Է Մալիի իշխանությունների եւ «Վագներ» ՄՌԸ-ի միջեւ համաձայնագրի կնքման հնարավորությունը:

«Այդ տեսակի խմբի գործողությունները Մալիում անհամատեղելի կլինեին նաեւ Մալիում միջազգային գործընկերների գործողությունների հետ»,-հավելել Է լե Դրիանը՝ հանդես գալով Ֆրանսիայի խորհրդարանում: Իր հերթին Ֆրանսիայի պաշտպանութան նախարար Ֆլորանս Պառլին նշել Է, որ վարձկանների նման ներկայությունը Մալիում «չափազանց տագնապալի եւ հակասող» կլիներ: TV5 հեռուստաալիքը պարզաբանում Է, որ, Փարիզի աղբյուրների տեղեկատվության համաձայն, Մալիի իշխանությունները քննարկում են «Վագներ» ՄՌԸ-ի հետ համաձայնագրի հնարավորությունը, որի շրջանակներում վարձկանները կզբաղվեն Մալիի զինծառայողների պատրաստմամբ, ինչպես նաեւ երկրի ղեկավարների անվտանգության ապահովմամբ:

Դրա հետ մեկտեղ, ինչպես պարզաբանում Է հեռուստաալիքը, Մալիում խոստովանել են, որ նման բանակցություններ վարում են, սակայն ոչ մի համաձայնագիր դեռ չեն ստորագրել: 2021 թվականի հուլիսին Ֆրանսիայի նախագահ Էմանուեալ Մակրոնը հայտարարել Է, որ ֆրանսիական զինվորական հրամանատարությունը մինչեւ տարեվերջ կփակի իր ռազմակայանների մի մասը Մալիում: Խոսքն այն զինծառայողների մասին Է, որոնք գտնվում են Քիդալ, Թոմբուքթու եւ Թեսալիթ քաղաքներում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Loading...