17:55   15-09-2021
Հույների ջարդը. Ինչո՞ւ կախաղան հանվեց Թուրքիայի վարչապետը. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

1955 թվականի Սեպտեմբերի 6-ի առավոտյան, Թուրքիայի տարբեր մասերից  մեքենաներով քաղաք բերվեցին փայտերով ու ձողերով զինված ջոկատներ: Լցվելով քաղաք` նրանք վայրենաբար ներխուժեցին ազգային փոքրամասնությունների՝ հիմնականում հույներին պատկանող խանութներն ու տները: Թուրք հրոսակները, մտնելով հույների բնակարան, պատուհանից դուրս էր նետում մարդկանց կահույքը: «Մաքրեցին» ոսկերչական խանութները: Ավերեցին ու կողոպեցին հազարավոր մարդկանց սեփականությունը, սպանվեց մեկ տասնյակից ավել մարդ, բռնաբարվեցին ու տուժեցին հարյուրավոր հույներ: Թուրքական ոստիկանությունը լուռ հետևում էր այս ամենին, իսկ տեղ-տեղ անգամ օգնում վայրագներին: 

Հետագայում այս ամենի մեջ մեղադրվեց Թուրքիայի Հանրապետության 9-րդ վարչապետ Ադնան Մենդերեսը, արտաքին գործերի նախարար Ֆաթին Ռյուշթյու Զորլուին և ֆինանսների նախարար Հասան Փոլաթքանին: Նրանք բոլորը կախաղան բարձրացվեցին:

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը խոսել է Սեպտեմբեր 6-ի արյունոտ օրվա և հետագայում դրա հետ կապված դեպքերի մասին:

Loading...