12:21   18-09-2021
Նիդերլանդները Հայաստանը ներառել է ճամփորդությունների համար նարնջագույն (ռիսկային) գոտում
Թողնել մեկնաբանություն

Նիդերլանդների կառավարության սեպտեմբերի 16-ին նոր որոշմամբ ԱԳՆ ճամփորդության խորհուրդներ բաժնում Հայաստանը դեղին գոտու երկրների ցանկից տեղափոխվել է նարնջագույն գոտի՝ ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերի աճով պայմանավորված։

Հայաստանից Նիդերլանդներ թույլատրվում են միայն միայն խիստ անհրաժեշտ ճանապարհորդությունները։ Միաժամանակ, պատվաստված անձանց (եվրոպական բժշկական գործակալության կողմից ընդունված պատվաստանյութերով) թույլատրվում է ճանապարհորդել՝ անկախ ճանապարհորդության պատճառից, տեղեկացնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից։

Մանրամասն տեղեկատվությունը՝ այստեղ։

Loading...