17:47   20-09-2021
Image Description
Հայտնի է ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումների օրակարգը
Թողնել մեկնաբանություն

 ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումները կմեկնարկեն առավոտյան ժամը 09։00-ին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից։

«Բարձրաստիճան պաշտոնյաներն առավոտյան կայցելեն «Եռաբլուր», այնուհետև, ժամը 12։00-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա պարգևատրման արարողություն։ Անկախության 30-ամյակի կապակցությամբ ժամը 14։00-ից սկսած մայրաքաղաքի մի շարք փողոցներում կանցկացվեն ՀՀ ուժային կառույցների ստորաբաժանումների քայլերթեր։ Ժամը 20։00-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա Անկախության օրվան նվիրված գլխավոր միջոցառումը, որի մուտքն ազատ է»,- նշում են Կառավարությունից։

Երեկոյան Հանրապետության հրապարակում լինելու է համերգ, որտեղ հնչելու է դասական երաժշտություն։



Loading...