18:33   21-09-2021
Ի՞նչ գնով է էրդողանն ուզում վաճառել «խաղաղությունը» . «Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Փաշինյանի՝ Էրդողանին հանդիպելու առաջարկը չէր կարող լինել որևէ գերտերության միջոցով: Դա կշահարկվեր որպես ուժի կիրառում: Առաջարկն արվեց Բաթումում, ինչը նաև խորհրդանշական է: Վայրը կարող էր ընտրված լինել նաև սիմվոլապաշտ Թուրքիայի դրդմամբ: Ինքնահռչակած և դեռ չճանաչված Հայաստանի և այն ժամանակվա Թուրքիայի միջև պայմանագիրը նույնպես կնքվեց Բաթումում: Խոսակցություններ կան, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Լավրովի տեղակալը՝ Բոգդանովը: 

Իշխանությունը այս առիթով նույնպես ոչ մի խորհրդարանական լսումներ չկազմակերպեց: Հիմա ընթանում է մի ծածուկ գործընթաց որը կարող է անսպասելի հետևանքներ ունենալ: Խնդիրը ոչ թե խաղաղությունն է, այլ դրա գինը: Եթե Հայաստանը գնում է անդառնալի  զիճումների, բայց հետո մեր  ակնկալիքները չեն արդարանում, այդ դեպքում ո՞վ պետք է պատասխան տա:

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը այս անգամ անդրադարձել է հայ-թուրքական նշմարվող հարաբերություններին:


Loading...