20:00   21-09-2021
Այո՛, այսօր անկախությա՛ն օրն է, այո՛ վաստակված. Այցելե՛ք եռաբլուր, տեսեք այն վաստակողներին. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Սթափվիր Ազգ իմ, և թղթե շերեփով վաստակված Անկախությունը, դարձրու երկաթով զրահապատ:
Սթափվիր, աշխարհը Քեզ սրբազան խենթություն է սպասում...
Սթափվենք, և արժանի լինենք Մաշտոցին ու Նժդեհին, և մերօրյա Անկախության ջահակիրներ Մովսեսին ու Լեոնիդին:
Ժամն է սթափության, և առանց վարկյան իսկ հապաղման վերարժևորիր մերօրյա Անկախության բոլոր դրվագները, ձեռքբերումներն ու բացթողումները, թերացումներն ու դավաճանությունները, պարտությունն ու հաղթանակները, և գտիր, հաղթանակի, ու Անկախության կայացման Աքսիոմը:
Նախ ազատագրվենք և Անկախանանք հոգով, և զրահապատվենք ոգով, ապա և աշխարհի հզորներին ստիպենք հաշվի նստել մեր Աստվածաշնորհ կամքի հետ, և քայլենք դեպի Վեհ և Ազնվական, Ամբողջական Հայաստանի կերտումը:
Շնորհավոր տոնդ Հայ ազգ:
Շնորհավոր տոնդ Հայք...
Շնորհավոր տոնդ հզոր Հայոց զինվոր...

Գագիկ Գինոսյան
«Հայու տեսակ» հաղորդման հեղինակ Գագիկ Գինոսյանը, իր այս հաղորդումը նվիրել է անկախության 30-ամյակին:

Loading...