12:48   28-09-2021
Հայկական բանակում ծառայող կանանց մասին ֆիլմը հանվել է «Եվրասիա. DOC-2021» փառատոնի ծրագրից
Թողնել մեկնաբանություն

ԱՊՀ երկրների «Եվրասիա. DOC-2021» Евразия.DOC վավերագրական ֆիլմերի 6-րդ փառատոնի շրջանակում Մինսկի «Բելառուս» կինոթատրոնում հոկտեմբերի 1-ին պետք է ցուցադրվեր ռեժիսոր Արմեն Խաչատրյանի «Անավարտ հիշողություններ» վավերագրական ֆիլմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի  «Ֆեյսբուքի» պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ ֆիլմը հանվել է ծրագրից ադրբեջանցիների սպառնալիքների պատճառով։ Փառատոնի տնօրինությունը ոչինչ չի կարողանում ձեռնարկել ստեղծված իրավիճակը շտկելու համար։

Կինոնկարը պատմում է հայկական բանակում ծառայող խիզախ կանանց մասին: Նկարահանումների մի մասն իրականացվել է Արցախում։ Այն Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի /Hayk Documentary Film Studio և Margins Media Production Company-ի համատեղ արտադրություն է:

 Կինոստուդիան հետաքրքրվածներին հորդորել է իրենց անհամաձայնությունը հայտնել՝ գրությունը տեղադրելով իրենց էջերում և նշելով փառատոնի ֆեյսբուքյան էջը՝ Евразия.DOC։

Loading...