17:04   28-09-2021
Արցախի հարց չկա՛, պնդում է Ալիևը, իսկ Բայրամովը հանդիպում է Մինսկի խմբի համանախագահներին. «Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Պատերազմից մեկ տարի է անցել: Այսօր մենք ունենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների պատրաստ իշխանություն և ԵԱՀԿ Մինսկի խումբ՝ մասնավորապես ԱՄՆ, որը թույլ չի տալու, որ Ռուսաստանն ու Թուրքիան իրեն Հարավային Կովկասից վտարեն: Չնայած Ալիևը շարունակում է հոխորտալ, թե այլևս չկա Արցախի հարց, բայց միևնույն ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ Բայրամովը հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Դեսպանների ակտիվություն մեր երկրում, այցելություններ Սյունիք և Եռաբլուր, ԱՄՆ կոնգրեսի հայանպաստ նախագիծը…. Ալիևը լավ է հասկանում՝ եթե ԱՄՆ-ն ու Ֆրանսիան շարունակեն հետևողական լինել Արցախի հարցում, ապա նա ստիպված է զիջումների գնալ: Այս ամենի հետ մեկտեղ պետք է արձանագրել՝ կա նաև ռուս-թուրքական բախում:


Դիվանագետ Արա Պապյանը վերլուծել է Արցախյան պատերազմից հետո աշխարհաքաղաքական դրվածքը:

Loading...