19:53   28-09-2021
Եղբայրը կապ էր տալիս. Զրո՛ երեք, զրո՛ երեք. ո՞նց ես… ինչ-որ մեկը պատասխանում էր՝ լա՛վ եմ. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Մեկ տարի առաջ հենց այս օրը՝ Սեպտեմբերի 28-ին, Գրիգոր Ղազարյանը, արցախյան պատերազմի ռազմադաշտից բռնեց հավերժի ճամփան: 19 տարեկան էր: Ձիասպորտ էր սիրում։ Սկաուտական շարժման, նաև «Կարին» պարի խմբի սան էր: Սեպտեմբերի 27-ի երեկոյան, Գրիգորի ավագ եղբայրը մեկնում է «Եղնիկներ»: Նա հանդիպում է  եղբորը և ընկերների հետ գնում այլ դիրքեր: Ժամանակ առ ժամանակ ավագ եղբայրը կապ է տալիս Գրիգորին: Զրո՛ երեք, զրո՛ երեք. ո՞նց ես…. Ինչ-որ մեկը պատասխանում է՝ լա՛վ եմ: Մինչև հոկտեմբերի 11-ը, ավագ եղբայրը չիմացավ, որ Գրիգորը զոհվել է:

«Կարին» խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանի հյուրը ազատամարտիկ Գրիգոր Ղազարյանի հայրն է՝ Լևոն Ղազարյանը:

Loading...