15:46   05-10-2021
Ինչու Էրդողանի հետ հանդիպմանը չհնչեց «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը. «Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Էրդողանի հետ հանդիպմանը Պուտինի հնչեցրած այն արտահայտությունը, թե արդեն սովորել են փոխադարձ զիջման ճանապարհով հարցեր լուծել, մտահոգիչ է: Հարց է առաջանում. իսկ ի՞նչ պիտի զիջեն: Ղրիմը չեն կարող, այն մեծ նշանակություն ունի ՌԴ-ի համար, իսկ Սիրիայում էլ Թուրքիան զիջեց՝ հենց երկու երկրների նախագահների հանդիպման հաջորդ օրը զորքերը հետ քաշելով: Հանդիպմանը իր խոսքի մեջ Պուտինը չհնչեցրեց անգամ «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցությունը, ինչպես որ հորջորջում էր Ալիևը, պնդելով, որ Արցախի հարց այլևս չկա:

Այնուամենայնիվ մեր վարչապետը սկսել է ավելի հաճախ խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով հարցի լուծման մասին: Ակտիվացել է և Մինսկի խումբը: Սակայն քարտեզները գերիների հետ փոխելու վարչապետի գաղափարը սխալ է. չի կարելի փոխանակել որևէ բան գերու հետ, դրանով դու խրախուսում ես նոր գերիներ վերցնելու Ադրբեջանի քայլերը:

Պուտին- Էրդողան հանդիպման արդյունքների, ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացման և Ադրբեջանա-իրանական լարումի մասին է խոսել «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Loading...