20:32   05-10-2021
Իշխանության հետ կարելի է լինել միայն հայրենիքը պաշտպանելիս. Մտավորականություն, ժա՛մն է սթափվելու. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Հայ մտավորականը կարող է իշխանության հետ մեկ լինել միայն ազատագրական նկրտումների և հայրենիքի պաշտպանության ժամանակ: Ինչպես 1990 թվականին, 82 տարեկան Վիկտոր Համբարձումյանը, Սոս Սարգսյանն ու այլ մտավորականներ Մոսկվայի հյուրանոցում հացադուլի մեջ էին: Նրանք  չբավարարվեցին Արցախի խնդրի մասին սեփական հայրենիքում մտահոգություններ հայտնելով, այլ հենց Կրեմլի տեսադաշտում բարձրաձայնեցին իրենց և հայ ազգի վճռական դիրքորոշումը: Շուտով արդեն Վազգեն Առաջինը հորդորով դիմեց նրանց, իսկ Գորբաչովին բաց նամակ հղեց: 

Կա՞ն արդյոք այդպիսի մտավորականներ այսօր: Գիտնականը կամ արվեստի գործիչը դեռ մտավորական չեն: Մտավորականը քաղաքացու կեցվածք է, ազգի խիղճն է…. 

Այս հարցերին է անդրադարձել «Կարին» խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը:

Loading...