16:14   08-10-2021
ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը Վրաստանում պերսոնա նոն գրատա է. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Մայրս մահացավ, երբ ես Արցախում էի՝ պատերազմի դաշտում: Հուղարկավորությանը չկարողացա ներկա լինել: Երեխաներս են ամեն ինչ կազմակերպել: Տարել են մինչև Վրաստանի սահման, որտեղ հորաքրոջս տղաները դիմավորել են և հուղարկավորել Ջավախքում: Ցամաքային սահմանը Վրաստանի հետ փակ էր, վերադառնալուցս հետո անգամ չկարողացա այցելել նրա գերեզմանը: Սահմանը բացվելուց հետո որոշեցի գնալ, որպեսզի շիրիմի հետ կապված աշխատանքներով զբաղվեմ…. Պարզվեց, որ անհայտ պատճառներով իմ մուտքը  եղբայրական Վրաստանի Հանրապետություն արգելված է: 

Հայ-վրացական բարեկամության կամուրջը՝ Ջավախքը, փորձում են դարձնել ականապատված մի տարածք: Սա վրաց ժողովրդի խնդիրը չէ, այլ Վրաստանի թուրքամետ քաղաքականության:

ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը պատմում է, թե ինչպես են վրաց իշխանությունները արգելել իրեն այցելել հայրենի Ջավախք, ծնողների շիրիմին:

Loading...