18:37   14-10-2021
Ճշգրիտ զենքերով հնարավոր է ոչնչացնել ամեն ինչ, բացի աշխարհազորից. «Հետախույզի օրագիրը»
Թողնել մեկնաբանություն

Արցախում Կարմիր շուկա և Թաղավարդ բնակավայրերի պաշտպանությունը մեծամասամբ ստանձնեց տեղի բնակչությունը, երբ ճակատը փլուզվեց: Բնակչությունը օրեր շարունակ պաշտպանեց Կարմիր շուկան ոսոխի կանոնավոր բանակից, աշխարհազորից և վարձկաններից, մինչև որ զոհեր չունեցավ և բանակը չհասավ օգնության: Առանց  նրանց ինքնապաշտպանության, «ՈՄԱ» -ի գումարտակը, այնտեղ հասնելով, ոչինչ չէր կարողանալու անել, բացի օրինակ արդեն Շոշի պաշտպանությանը լծվելուց: Ճշգրիտ զենքերով լի զինանոց ունեցող Իրանում անգամ կա աշխարհազոր, որովհետև ճշգրիտ զենքերով հնարավոր է ոչնչացնել ամեն ինչ, բացի աշխարհազորից, եթե իհարկե թշնամիդ ցեղասպանության մտադրություն չունի:

ՀՆԽ հրամանատար Վովա Վարդանովը և «ՈՄԱ»-ի մարտիկ, լրագրող Արմեն Աթալյանը խոսել են աշխարհազորի դերի մասին:

Loading...