14:52   15-10-2021
Ադրբեջանն ու Թուրքիան պայմանավորվել են լրացուցիչ 11 միլիարդ խմ բնական գազի մատակարարման շուրջ
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտնել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան պայմանավորվել են Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարով լրացուցիչ 11 միլիարդ խորանարդ մետր բնական գազի մատակարարման շուրջ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Նրա փոխանցմամբ՝ համաձայնագիրը գործելու է մինչև 2024 թվականի վերջ:

«Բնական գազի պահանջարկը բավարարելու շուրջ բանակցությունները, որոնք ձմռանը մոտենալուն զուգահեռ կաճեն, լավ են ընթանում: Փաստորեն, գազ արտահանող երկրների իշխանությունները հայտարարել են, որ Թուրքիային կապույտ վառելիքի մատակարարումը կավելանա: Այդ իրադարձությունների շրջանակում մենք Ադրբեջանի հետ պայմանագիր ստորագրեցինք Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղով լրացուցիչ ծավալների մատակարարման մասին մինչև 2024 թվականը. խոսքը 11 միլիարդ խորանարդ մետրի մասին է »,- ասել է Դոնմեզը:

Loading...