17:51   15-10-2021
Էլազըղի օդանավակայանը 45 օրով փակվել է
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի արևելքում գտնվող Էլազըղի օդանավակայանը թռիչքուղու սպասարկման աշխատանքների հետ կապված 45 օր ժամկետով փակվել է։ Այս մասին հայտնում է Թուրքիայի Պետական օդանավակայանների կառավարման վարչությունը (DHMİ)։

Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, հոկտեմբերի 15-նոյեմբերի 28-ն ընկած շրջանում օդային ճանապարհով Էլազըղ հասնել ցակացողները սպասարկվելու են Մալաթիայի և Բինգյոլի օդանավակայաններում։

Loading...