17:54   15-10-2021
Ավելի քան 20 ռուսաստանցի է խեղդվել Աբխազիայում այս տարի
Թողնել մեկնաբանություն

Ավելի քան 20 ռուսաստանցի Է խեղդվել Աբխազիայում այս տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հաղորդել են հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունում:

«Ավելի քան 20 զբոսաշրջիկներ են խեղդվել Աբխազիայում այս տարի»,-ասել Է գերատեսչության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ տուրիստական սեզոնի ժամանակ Աբխազիայում զոհված ռուսաստանցիների ստույգ թիվը հայտնի կլինի մեկուկես շաբաթվա ընթացքում:

Սեպտեմբերի վերջին Աբխազիայի ԱԻՆ-ը հայտարարել Է լողանալու սեզոնը փակելու մասին: Այդ կապակցությամբ փրկարարական կետերը դադարեցրել են իրենց աշխատանքը, քաղաքային լողափերի ջրատարածքներից դուրս են բերվել անջրպետող ազդալողանները:

Ավելի վաղ Աբխազիայի ԱԻՆ-ը հորդորել Է հանրապետության քաղաքացիներին եւ հյուրերին՝ պահպանել անվտանգության միջոցառումները ջրային օբյեկտներում լողալիս, ինչպես նաեւ՝ չափազանց զգույշ լինել՝ գտնվելով փոթորկվող ծովի ափին:

Աբխազիայում Ռուսաստանի դեսպանությունը հանրապետությունում հանգստացող ռուսասցիներին կոչ Է արել՝ ձեռնպահ մնալ անբարենպաստ եղենակային պայմաններում ծովում լողանալիս, ինչպես նաեւ այն վայրերում, որտեղ լողալը խստորեն արգելվում Է:

Loading...