19:10   15-10-2021
Տղերքի բարոյահոգեբանական վիճակը ամուր է. Արտակ Բեգլարյանն այցելել է վիրավոր զինծառայողներին
Թողնել մեկնաբանություն

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ այսօր առավոտյան Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի ու Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ միասին այցելել է ադրբեջանական ագրեսիայից վիրավորված բոլոր վեց զինվորներին: 

«Նրանցից հետաքրքրվել ենք իրենց ինքնազգացողությունից, կարիքներից ու տրամադրությունից:

Բուժանձնակազմը ներկայացրել է վիրավորների առողջական վիճակը՝ զեկուցելով, որ վիրահատական միջամտությունների արդյունքում արդեն միայն մեկի վիճակն է գնահատվում ծանր, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Տեղում տվել եմ համապատասխան ցուցումներ վիրավորների բուժսպասարկումն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ՝ միևնույն ժամանակ հատուկ շնորհակալություն հայտնելով բուժանձնակազմին ցուցաբերած սրտացավության ու արհեստավարժության համար: Տղերքի բարոյահոգեբանական վիճակը ամուր է, և համոզված եմ, նրանք արագ կհաղթահարեն այս դժվարությունները:

Առողջություն բոլորին»,- գրել է Արտակ Բեգլարյանը: 

Loading...