19:12   15-10-2021
Ֆրանսիացի բժիշկներն այցելել են Մատենադարան
Թողնել մեկնաբանություն

Ֆրանս-հայկական գիտաբժշկական համաժողովի մասնակցության նպատակով Հայաստանում գտնվող «Հանրային աջակցություն-Փարիզի հիվանդանոցներ» Եվրոպայի ամենախոշոր հիվանդանոցային խմբի գլխավոր տնօրեն Մարտեն Իրշի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 13-ին այցելել է Մաշտոցյան Մատենադարան։

Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել  թանգարանային համալիրում, ծանոթացել հայ միջնադարյան մատենագրությանը։

Loading...