17:38   22-10-2021
Image Description
Սահակաշվիլիի հայրը սրտի նոպա է տարել եւ տեղափոխվել հիվանդանոց
Թողնել մեկնաբանություն

Վրաստանի 53-ամյա նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հայրը՝ հայտնի բժիշկ Նիկոլոզ Սահակաշվիլին, սրտի նոպայից հետո տեղափոխվել Է Թբիլիսիի Չապիձեի կլինիկա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են վրացական ԶԼՄ-ները:


Մի քանի օր առաջ Սահակաշվիլի-ավագը ԶԼՄ-ների միջոցով դիմել Է որդուն՝ խնդրելով դադարեցնել հացադուլը: Վրաստանի նախկին նախագահը՝ ներկայում Ուկրաինայի քաղաքացի Սահակաշվիլին, սեպտեմբերի 29-ին գաղտնի ժամանել Էր Թբիլիսի:


Հոկտեմբերի 1-ին նրան ձերբակալել են Թբիլիսիում եւ տեղափոխել Ռուսթավի քաղաքի բանտ: Վրաստանում Սահակաշվիլին անցել Է մի քանի քրեական գործերով: Վրացական իշխանությունների ներկայացուցիչները քանիցս հայտարարել են, որ նրան անմիջապես կձերբակալեն, երբ վերջինս անցնի սահմանը:


Իր ձերբակալումը Սահակաշվիլին համարում Է անօրինական, իսկ մեղադրանքները՝ կեղծ: Ձերբակալության օրը նա հայտարարել Է հացադուլ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Loading...