19:27   26-10-2021
Հին ծառերը նորերով փոխարինելու գաղափարը նոր ծառերից բացի նոր խնդիրներ է ծնելու. «Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Այն քաղաքացիներին, որոնք կհամաձայնեն իրենց այգիներից հանել չսերտիֆիկացված ծառերը, կառավարությունը փոխարենը կտրամադրի սերտիֆիկացված տնկիներ: Այդ մասին կառավարության նիստում նշել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արմատապես հին ծառերը նորերով փոխարինելու գաղափարը անպայման նոր խնդիրներ է ծնելու: Սերտիֆիկացված տնկիների որակական չափանիշները ստուգող մասնագիտացված կառույցներ Հայաստանում չկան: Գյուղացին ինքն էլ չի իմանալու, թե ինչպես պետք է խնամել դրանք: Բախվելու ենք նաև էնդեմիկ ռեսուրսների պահպանման խնդրին: Բայց եթե անգամ «ծառափոխման» գործընթացը  հարթ գնա, գյուղացին առնվազն 3 տարի բերք չի ստանալու:

Գյուղատնտեսական ճգնաժամերի և գյուղական վայրերի զարգացման միջազգային փորձագետ Արմեն Մեհրաբյանը Արա Պապյանի հյուրն է:

Loading...