16:07   28-10-2021
Image Description
Չինարենի լսարան՝ Հայ-ռուսական համալսարանում
Թողնել մեկնաբանություն

Հայ-ռուսական համալսարանում բացվել է չինարենի ուսումնասիրության Կոնֆուցիոսի լսարան: Չինագիտության ուղղությամբ ակադեմիական ուսումնական ծրագրեր իրականացնող բուհում լսարանի հանդիսավոր բացմանը ներկա է եղել Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը: Դիվանագետն ընդգծել է Հայաստանի և Չինաստանի միջև հազարամյակների բարեկամական և առևտրային հարաբերությունները, հույս հայտնել, որ լսարանի բացումը է՛լ ավելի կնպաստի դրանց զարգացմանը:

«Հուսով եմ, որ այս լսարանը հնարավորություն կտա ավելի շատ երիտասարդների ավելի խոր գիտելիքներ ձեռք բերել չինարենի ուսումնասիրության ճանապարհին»,- ասել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը:

«Մեր չինագետներն աշխատում են իրենց մասնագիտությամբ անգամ Չինաստանում և մեծ հարգանք են վայելում իրենց մասնագիտական գործունեության մեջ»,- նշել է Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը:

Loading...