16:54   28-10-2021
Image Description
ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը կոչ է արել կանխել Դոնբասում հետագա էսկալացիան
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինայում և Դոնբասում իրավիճակի կարգավորման կոնտակտային խմբում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Միկո Կինունենը հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել հավատարիմ մնալ իրենց պարտավորություններին և թույլ չտալ իրավիճակի սրում: Նա նման հայտարարություն է արել կոնտակտային խմբի և նրա ենթախմբերի հերթական առցանց հանդիպումների արդյունքներով, հայտնում է ТАСС-ը:

«Հատուկ դիտորդական առաքելությունը զեկուցել է շփման գծի երկայնքով լարվածության աճի և դուրսբերման գոտում ծանր տեխնիկայի առկայության մասին: Բարձրացնելով արգելված տեխնիկայի և սպառազինության համակարգերի օգտագործման հետ կապված հարցերը՝ ես կոչ եմ արել բոլոր կողմերին հավատարիմ մնալ իրենց պարտավորություններին և թույլ չտալ հետագա էսկալացիա»,- դեսպանի խոսքը մեջբերել է Կիևում ԵԱՀԿ գրասենյակը:

Կինունենի խոսքով՝ այդ և այլ խոչընդոտներ վտանգում են առաքելության կողմից նրա մանդատի կատարումը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի զինված ուժերը երեքշաբթի Դոնբասի տարածքում առաջին անգամ կիրառել են «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարք:

Loading...