16:57   28-10-2021
Image Description
Մակրոնը զրուցել է Ավստրալիայի վարչապետի հետ AUKUS գործարքից հետո առաջին անգամ
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ավստրալիայի հետ լարվածությունից հետո առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել այդ երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնի հետ, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։

Մակրոնը նշել է, որ Ավստրալիայի վարչապետն է կոտրել երկու երկրների միջև վստահությունը և հենց նա պետք է քայլեր ձեռնարկի հարաբերությունները կարգավորելու համար։ Ֆրանսիայի ղեկավարն իր ավստրալիացի գործընկերոջը կոչ է արել դադարեցնել ածխի արդյունահանումը և ածխի օգտագործումն էլեկտրաէներգիայի արտադրության համար։

Հիշեցնենք՝ երկու երկրների հարաբերությունները սրվել էին, երբ Ավսրալիան Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետ ատոմային սուզանավերի կառուցման վերաբերյալ պայմանագիր էր կնքել՝ շրջանցելով Ֆրանսիայի հետ սուզանավերի հարցով ավելի վաղ կնքված 90 միլիարդ դոլարի պայմանագիրը։

Loading...