18:58   02-11-2021
Մյուս G20-ին Թուրքիան կարող է և չմասնակցել. Ի՞նչ են քննարկել Բայդենն ու Էրդողանը. «Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

G20-ը փակ գագաթնաժողով է: Դրա արդյունքների մասին կարելի է իմանալ միայն հետագայում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքում: Գագաթնաժողովին Էրդողան-Բայդեն հանդիպումից հետո, սակայն, երկու պետությունները իրարամերժ հայտարարություններ տարածեցին: Թուրքական կողմը հայտարարեց, թե հասել է իր ուզածին, մինչդեռ ԱՄՆ-ն հակառակը՝ մատնանշում էր C-400-ի հարցը: Իրականում այսօր Թուրքիան իր գահավիժող տնտեսությամբ եզրագծին է մոտեցել, և  եթե այսպես շարունակվի, նրան G20 –ից կարող են դուրս թողնել: Էրդողանի ակտիվությունը միջազգային արենայում պայմանավորված է նաև այդ տնտեսական խնդիրներից հասարակությանը շեղելու քաղաքականությամբ, ինչպիսին օրինակ դեսպանների չիրագործված արտաքսումն էր: Գնում է Թուրքիային զսպելու և մեկուսացնելու քաղաքականություն: Այս համատեքստում Թուրքիայի շահագրգռմամբ 3+3 ձևաչափը կյանքի է կոչվում, հատկապես Արևմուտքին դուրս թողնելու նպատակով, և այն պնդմամբ, թե տարածաշրջանով պետք է զբաղվեն տարածաշրջանի երկրները: 

G20, 3+3 ձևաչափ, թուրքական «թունավոր ներդրումներ». այս ամենի մասին է խոսել դիվանագետ Արա Պապյանը:

Loading...