13:14   07-11-2021
Իրանը սատարում է «3+3» ձևաչափը․ Իրանի արտգործնախարար
Թողնել մեկնաբանություն

Իրանը սատարում է «3+3» ձևաչափը և կարծում է, որ տարածաշրջանային խնդիրները կարելի է լուծել ներտարածաշրջանային մեխանիզմների միջոցով։

Այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությունն ու հեռանկարները», – ասված է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Բացի այդ, կողմերը հաստատել են փոխադարձ համագործակցության հետագա զարգացման և տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման գործում ներդրած ավանդի հանձնառությունը։

Loading...