15:22   07-11-2021
Իրանի զինված ուժերը զորավարժություններ է անցկացնում Հորմուզի նեղուցում
Թողնել մեկնաբանություն

Իրանի զինված ուժերը կիրակի օրը սկսել են «Զոլֆաղար-1400» զորավարժությունները Հորմուզի նեղուցում։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

Զորավարժություններին մասնակցում են Իսլամական Հանրապետության հետևակային ստորաբաժանումները, մեքենայացված ստորաբաժանումները, ռազմածովային, ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերը։ Բացի դրանից, զորավարժություններում ներառված են  ռադիոլակացիոն միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

Իրանի ռազմական ուժերը այդ տարածքում ամեն տարի վարժանքներ են անցկացնում։

Loading...