16:39   08-11-2021
Գալիք տարվա բյուջեով նախատեսվում է 6 նոր ֆիլմերի ստեղծում
Թողնել մեկնաբանություն

 Մշակույթի ոլորտի համար 2022 թվականին նախատեսվում է հատկացնել 16,5 միլիարդ դրամ կամ 4 տոկոսով ավելին, քան 2021 թվականին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը` ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը:

«Ծրագրերի միջոցները կուղղվեն ֆիլմերի արտադրությանը, միջազգային փառատոններին մասնակցությանը, պատմամշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը, թանգարանային ծրագրերին և ստեղծագործողներին աջակցմանը, մշակութային միջոցառումների իրականացմանը. մասնավորապես նախատեսվում է 6 նոր ֆիլմի ստեղծում, 40 նոր ստեղծագործական  նախագծերի իրականացում»,- ասաց Դումանյանը:

 

Loading...