16:54   08-11-2021
Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպման ժամկետների վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ չկան. Պեսկով
Թողնել մեկնաբանություն

 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը վիդեոկոնֆերանսի ռեժիմով նախապատրաստվում է, սակայն ժամկետների վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ չկան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Պարզաբանեմ Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպման թեման վիդեոկոնֆերանսի ռեժիմով: Մենք, իրոք, հաստատել ենք, որ աշխատանքներ են տարվում նման հանդիպման նախապատրաստման ուղղությամբ, բայց այստեղ ցանկանում ենք նշել, որ առայժմ չկան հստակ պայմանավորվածություններ և փոխըմբռնումներ այն մասին, թե երբ նման վիդեոկոնֆերանս կարող է կայանալ: Այդ աշխատանքը շարունակվում է», - ասել է Պեսկովը:

Loading...