10:23   15-11-2021
Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ իրադրությունը կայունացել է, ընթանում են բանակցություններ. ՀՀ ՊՆ
Թողնել մեկնաբանություն

 Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, որտեղ այսօր ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել, ժամը 19։00-ի դրությամբ հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման նպատակով։ Հայկական կողմից տուժածներ չկան։

ՀՀ ՊՆ-ից նաև հայտնում են, որ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈՒ զրահատեխնիկա է մտել՝ չեն համապատասխանում իրականությանը։

Loading...