14:25   15-11-2021
Անվտանգության նկատառումներով Սաակաշվիլիին դատարանի դահլիճ չեն բերի
Թողնել մեկնաբանություն

Երկուշաբթի՝ նոյեմբերի 15-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի կունենա Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից պետական ​​միջոցների յուրացման գործով դատական ​​նիստը։ Սակայն Արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունը կրկին հրաժարվում է Սաակաշվիլիին բերել դատարան՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Դատապարտյալ Միխեիլ Սաակաշվիլիի՝ անվտանգության նկատառումներից ելնելով դատարանի դահլիճում ներկայացված լինելը կապված է որոշակի ռիսկերի հետ։ Այս փուլում դատապարտյալը հրաժարվում է բուժումից, դատավարությանը հանձնելը լրացուցիչ վտանգ է ներկայացնում նրա առողջության համար»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Արդարադատության նախարարությունն առաջարկում է դատական ​​նիստերն անցկացնել հեռավար կամ բանտային հիվանդանոցում։

Մինչդեռ, նախկին նախագահի փաստաբան Շոթա Թութբերիձեի խոսքերով,Առողջապահության նախարարության կողմից ստեղծված բժշկական խորհրդին թույլ չեն տվել մտնել Գլդանի թիվ 18 բանտ, գրում են վրացական ԶԼՄ-ները:

Բժիշկները երկու ժամ սպասել են, հետո նրանց հայտնել են,  թե աշխատանքային ժամն ավարտվել է։

Հայտնի է դարձել, որ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից Վրաստանի խորհրդարանի ինը պատգամավոր հացադուլ է հայտարարելու՝ ի պաշտպանություն Սաակաշվիլիի։ Նրանք պահանջում են Սաակաշվիլիին տեղափոխել քաղաքացիական բուժհաստատություն և պատշաճ բուժօգնություն ցուցաբերել։

Loading...