11:01   19-11-2021
Հրապարակումը, թե Սյունիքում բարձրաստիճան զինվորականներին թույլ չեն տվել բարձրանալ դիրքեր, ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ
Թողնել մեկնաբանություն

Լրատվամիջոցներից մեկում տարածված հրապարակումը, թե 2021 թվականի նոյեմբերի 16-ին Սյունիքում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ մայորից բարձր կոչում ունեցող զինվորականներին թույլ ի տրվել գործողությունների թեժ կետերում լինել, ապատեղեկատվություն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:

«Հայաստանյան լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է տարածում, թե իբր «Սյունիքում ռազմական վերջին գործողությունների ժամանակ մայորից բարձր կոչում ունեցող զինվորականներին թույլ չեն տվել բարձրանալ դիրքեր՝ գործողությունների թեժ կետեր»: Այս տեղեկությունը ոչ մի կապ չունի իրականության հետ: Եվս մեկ անգամ համոզիչ կերպով կոչ ենք անում ձեռնպահ մնալ կեղծ տեղեկություններ տարածելուց»,- նշված է հաղորդագրության մեջ:

Loading...