11:10   19-11-2021
Գիտակցությունը կորցրած Սաակաշվիլիի վիճակը գնահատվում է կայուն
Թողնել մեկնաբանություն

 Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը, ով բերդում կորցրել է գիտակցությունը և վայր ընկել, կայուն է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել է վրացական քրեակատարողական ծառայությունը:

Ավելի վաղ Սաակաշվիլիի փաստաբան Բեկա Բասիլայան տեղեկացրել է, որ Սաակաշվիլին կորցրել է գիտակցությունը և վայր ընկել, նրան տեղափոխել են պատգարակով:

«Միխայիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը կայուն է: Շուտով վերակենդանացման բաժանմունքի բժիշկը ԶԼՄ-ների համար կանի հայտարարություն»,- ասված է ծառայության հաղորդագրության մեջ:    

Loading...