11:37   21-11-2021
Սաակաշվիլին դադարեցրել է հացադուլը
Թողնել մեկնաբանություն

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դադարեցրել է 50-օրյա հացադուլը։ Նրա առողջական վիճակը կայուն է: Այս մասին հայտնել է բժիշկների կոնսիլիումի անդամ Նինո Շարաշենիձեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»- ն։

Մասնագետի խոսքով ՝ նախկին նախագահն անցնում է բոլոր համապատասխան բուժումները։ Նրա բուժման սխեման մշակվել է ոչ միայն կոնսիլիումի անդամների, այլև հանրապետական հիվանդանոցի բժիշկների և գաստրոէնտերոլոգի մասնակցությամբ, նշել է Շարաշենիձեն: Նա հավելել է, որ Սաակաշվիլին բողոքում է գլխացավերից, նրան ուշադիր հետևում են բժիշկները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միխեիլ Սաակաշվիլին համաձայնել է Թբիլիսիի բանտային հիվանդանոցից գնալ Գորիի զինվորական հոսպիտալ և դադարեցնել հացադուլը:

Loading...