11:38   21-11-2021
Կապան խոշորացված համայնքին տրամադրվել է բարձր անցողունակությամբ սանիտարական մեքենա
Թողնել մեկնաբանություն

Բարձր անցողունակությամբ սանիտարական մեքենա՝ անհրաժեշտ բժշկական պարագաներով հատկացվել է  Կապան խոշորացված համայնքին։

Մարզում Առողջապահության նախարարության իրականացրած կարիքի գնահատման արդյունքում՝ Կապան խոշորացված համայնքի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին հանդ, Ծավ, Շիշկերտ բնակավայրերում բուժօգնության հասանելիությունն ապահովելու համար հատկացվել են առաջին օգնության հավաքածուներ, որոնցով բեռնված սանիտարական մեքենան ճանապարհվել է Սյունիքի մարզ։

Loading...