15:56   22-11-2021
Գեղարքունիքի մարզում առարկայական օլիմպիադայի ներդպրոցական փուլին կմասնակցի 4308 աշակերտ
Թողնել մեկնաբանություն

Նոյեմբերի 22-ից մեկնարկում է 2021-2022 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի առաջին փուլը, որին մասնակցելու համար Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներից հայտագրվել են 4 308 աշակերտ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, առարկայական օլիմպիադայի առաջին կամ ներդպրոցական փուլն անցկացվում է առցանց կարգով «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աստղագիտություն», «Աշխարհագրություն» առարկաներից։ Ամենաշատ մասնակիցներ հայտագրվել են «Մաթեմատիկա» առարկայից՝ 2 112 հոգի։ «Կենսաբանություն»-ից հայտագրվել են 581, «Աշխարհագրություն»-ից՝ 547 «Քիմիա»-ից՝ 495, «Ֆիզիկա»-ից` 486, «Ինֆորմատիկա»-ից՝ 87 աշակերտ: «Աստղագիտություն» առարկայից մասնակցության հայտ չի ներկայացվել։

Օլիմպիադայի երկրորդ կամ մարզային փուլը կանցկացվի 2022 թվականի հունվարի 19-ին, որին կմասնակցեն առաջին փուլում լավագույն արդյունքներ ցույց տված աշակերտները։

Loading...