16:00   22-11-2021
Թուրքիայի կառավարության նիստում քննարկվելու են «Ադրբեջան-Հայաստան սահմանին տեղի ունեցած զարգացումները»
Թողնել մեկնաբանություն

Նոյեմբերի 22-ին տեղի է ունենալու Թուրքիայի կառավարության նիստը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ:

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ըստ թուրքական պետական «TRT» լրատվականի նիստում քննարկվելու են Սիրիայում, Լիբիայում, Արևելյան Միջերկրականում տիրող իրավիճակը: Ըստ հրապարակման՝ սպասվում է, որ օրակարգում լինելու է նաև «Ադրբեջան-Հայաստան սահմանին տեղի ունեցած զարգացումները»:

Կառավարության օրակարգում ընդգրկված են նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի քայլերը, երկրում տնտեսական վիճակը, համավարակի կանխարգելման ուղղված քայլերը:

Loading...